ՀԱԿ-ի առաջարկած որոշման նախագիծը մերժվեց Դեկ 06,2012 14:35 Այսօր ԱԺ-ն մերժեց “Հայ ազգային կոնգրես” խմբակցության առաջարկած “ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին” որոշման նախագիծը: Կողմ՝ 36, դեմ՝ 61 ձայների հարաբերակցությամբ ՀԱԿ առաջարկը մերժվեց: Նախագծին դեմ քվեարկեցին կոալիցիոն պատգամավորները: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են որոշման նախագիծը, և նախագծի դրույթները որոշ տեսանկյունից ներառված են …
Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունի զոհերի թիվը հասել է 475-ի Դեկ 06,2012 13:59 Ֆիլիպիններում “Բոֆա” թայֆունի զոհերի թիվը հասել է 475-ի,- գրում է ИТАР-ТАСС-ը: Ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած, 170 հազար մարդ զրկվել է տանիքից: Նշենք, որ Ֆիլիպիններում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում մոտ 20 թայֆուն, որոնք հանգեցնում են հարյուրավոր մարդկանց կորստի:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Դեկ 06,2012 13:54 Լուսանկարն արվել է Երեւանի Գ. Լուսավորչի փողոցում: Մի կողմից Երեւանի քաղաքապետարանը դժգոհում է, թե “փողը չի հերիքում”, մյուս կողմից օրը ցերեկով փողոցային լույսերն են փայլատակում՝ քաղաքային բյուջեին հասցնելով հսկայական վնաս:
Կառավարությունը Ազգային Ժողովի արտահերթ նիստ նախաձեռնեց Դեկ 06,2012 13:47 2012 թ. դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ: ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին որոշում ընդունեց առաջարկել ԱԺ նախագահին՝ հրավիրել արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանի օլրակարգում ընդգրկված է 14 հարց, հիմնականում տնտեսակա ոլորտի օրինագծեր, այդ թվում՝ հարկային փաթեթը: Օրակարգում է նաեւ “Շահումով խաղերի եւ խաղատների մասին” օրենքում փոփոխություն կատարելու հարցը:
Բնապահպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին Դեկ 06,2012 13:45 Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը: Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նման հանդիպում առաջին անգամ …
Ոստիկանության պարզաբանումը՝ դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ կապված միջադեպի առնչությամբ Դեկ 06,2012 13:40 Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ իրականության չեն համապատասխանում մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որոնց, Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում։ “Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք …
ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ Դեկ 06,2012 13:37 Երգիչ Արսեն Գրիգորյանը երեկ երկրորդ անգամ հայր է դարձել: Արսենը որդի է ունեցել, որին անվանել են Վահե: Նրա կինը՝ Ջուլիետան, բալիկին ունեցել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Արսենը եղել է Երեւանում, իսկ կինը՝ 5000 կմ հեռավորության վրա: Երգչի խոսքով՝ ինքը շատ էր ուզում կնոջ կողքին լինել, եւ նորարարական տեխնոլոգիաները նրան տվել են այդ հնարավորությունը: “Skype-ով տեսա. …
Գողություն համագյուղացու ննջասենյակից Դեկ 06,2012 13:23 Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը՝ ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Կատարվում է նախաքննություն:
Ավտոմեքենան շրջվել է Դեկ 06,2012 13:16 Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան Արարատ-Վեդի ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՃՈ-Ն ԱՅԴՔԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԷՐ Դեկ 06,2012 11:46 Դեռեւս մարտի 30-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արսեն Արշակյանը, ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից, կրկին նշանակվեց Երեւանի ՃՈ պետ: Այս վերադարձի մասին “Ժողովուրդ”-ը զրուցեց Արսեն Արշակյան հետ: –Պարո՛ն Արշակյան, հույս ունեի՞ք, որ կրկին վերադառնալու եք Ձեր …
11 Սեպտեմբեր 20:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականներ Գուրգեն Արսենյանի և Գագիկ Մելքոնյանի տարածքների պայթեցման գործով որոշումն՝ այսօր
12 Սեպտեմբեր 15:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում երեկ «բախումներ» են եղել. ինչու՞ Սերգեյ Բագրատյանն ու Ալեն Սիմոնյանը ընդհարվեցին
11 Սեպտեմբեր 14:17 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ բոլոր բանտերում հայտարարվել է ուժեղացված ծառայություն․ պետերին հրահանգվել է մնալ բանտերում․ ինչն է նպատակը
09 Սեպտեմբեր 15:33 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան
06 Սեպտեմբեր 07:10 Մեկ ուղեւորափոխադրումը 100 դրամ, շատ օգտվելիս` էլ ավելի մատչելի. ի՞ նչ է առաջարկում Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. «Ժողովուրդ»
27 Օգոստոս 20:07 Հայաստանը պարտվել է Եվրադատարանում. Զեյնալյանն ահազանգում է, որ Փաշինյանը պաշտպանում է նախկիններին
30 Օգոստոս 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձով տները 400.000 դրամ էին, հիմա նույնը տունը չեն կարողանում վարձով տալ 270.000 դրամով. տնտեսագետ
26 Օգոստոս 13:10 Ահազանգ. Նոր խստացումներ՝ դեսպանատներում. այսուհետ քաղաքացիները կարող են գնալ միայն այն երկիր, որտեղի համար հաստատվել է վիզան