ՀԱԿ-ի առաջարկած որոշման նախագիծը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԱԺ-ն մերժեց “Հայ ազգային կոնգրես” խմբակցության առաջարկած “ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին” որոշման նախագիծը: Կողմ՝ 36, դեմ՝ 61 ձայների հարաբերակցությամբ ՀԱԿ առաջարկը մերժվեց: Նախագծին դեմ քվեարկեցին կոալիցիոն պատգամավորները:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են որոշման նախագիծը, և  նախագծի դրույթները որոշ տեսանկյունից ներառված են նաև կոալիցիոն կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրի մեջ և կոնկրետ սուպերմարկետների մասին ու մի շարք դրույթներով համահունչ են նաև իրենց քաղաքական ուժի այն սկզբունքային առաջադրումներին, որոնք ներկայացրել են, սակայն նման տեսքով նախագիծն ընդունելի չէ, քանի որ կան դրույթներ, որոնց կապակցությամբ նախօրեին իր անհամաձայնությունն է հայտնել նաև կառավարության ներկայացուցիչը:




Լրահոս