Ռիո+20 գագաթաժողովի գնահատման զեկույցը պատրաստ է Ապր 06,2012 11:11 Այսօր կայացավ կայուն զարգացման հիմնախնդիրներին նվիրված “Ռիո+20” համաշխարհային գագաթաժողովի համար ՀՀ ազգային գնահատման զեկույցի հանրային քննարկումները, որոնք կազմակերպել էին ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բնապահպանության նախարարությունները: Քննարկումը նախագահում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ “Ռիո+20” համաշխարհային գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 1992թ., այնուհետև 2002թ.: Գագաթաժողովը կմեկնարկի հունիսին, Ռիո Դե Ժաներյո քաղաքում: “Ռիո+20” …
10-ամյա աղջիկը մայրացել է Ապր 06,2012 11:04 10-ամյա կոլումբիացի մի աղջիկ դարձել է աշխարհում` երբևէ մայրացած ամենաերիտասարդ մարդը: Նա ծննդաբերել է կեսարյան հատումով 39 շաբաթ տևած հղիությունից հետո: Աղջիկը բարեհաջող ծննդաբերել է: Երեխան կշռում է 2 կգ-ից քիչ ավելի,- հայտնում է Daily Mail-ը:Ոստիկանությունը պատրաստվում է հետապնդում սկսել երեխայի հոր դեմ` անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Կոլումբիական լրատվամիջոցների տվյալներով խոսքը կամ 15 …
Հաքերները ջարդել են Hayeli.am կայքը Ապր 06,2012 11:00 Մի քանի ժամ է արդեն ինչ չի գործում Hayeli.am լրատվական տեղեկատվական կայքը: Տեղեկություններ կան, որ կայքը ջարդվել է հաքերների կողմից և ժամանակավորապես չի գործի: Հիշեցնենք, որ այս կայքը պատկանում է “Հայելու առաջ” հեռուստահաղորդման հեղինակ և վարող Անժելա Թովմասյանին:
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կրակում ու ծեծում են միմյանց Արմավիրում Ապր 06,2012 10:57 Lragir.am-ի տեղեկացմամբ, ապրիլի 6-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս են հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Շատինովի Մխոյանին և վեճի բռնվել: Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Շատինովը գնացել է Նահապետ Գևորգյանի հարազատ …
Տեխասում հզոր տորնադոն 1100 տուն է ոչնչացրել Ապր 06,2012 10:55 ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեկշաբթի մոլեգնած հզոր տորնադոյի հետևանքով, մի շարք քաղաքներում մոտ 1100 տուն է փլուզվել, տեղեկացնում է Լայֆ Նյուզ-ը, հավելելով, որ աղետը դարձել է 13 մարդու մահվան պատճառ:Բնական աղետից ամենաշատը տուժած Դալաս քաղաքի հազարավոր բնակիչներ մինչ օրս բնակվում են ժամանակավոր կացարաններում:
Երեվան Սիթի-ից կնոջ դրամապանակը գողացած երիտասարդը բերման ենթարկվեց Ապր 06,2012 10:49 Ապրիլի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը նույն օրը, ժամը 00.15-ին, “Երևան Սիթի” սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր ու դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը Ապր 06,2012 10:42 Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը: “Մեդիամաքսի” փոխանցմամբ զեկույցը հիմնականում նկարագրում է ընտրությունների նախապատրաստական ընթացքը:Առաջին միջանկյալ զեկույցում ասված է, որ 2011-ի մայիսին բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, “սակայն դեռևս կան ոլորտներ, որտեղ կարող են բարելավումներ արվել”: Զեկույցում ասված է, որ Հայաստանում …
Իրատես de facto. Օսկանյանն այժմ դեֆակտո, իսկ ընտրություններից հետո դեյուրե վերցնելո՞ւ է ԲՀԿ-ի լիդերությունը Ապր 06,2012 10:37 Թերթը գրում է. “Ապրիլի 1-ին` Խաբելու օրը, ինչպես տեղեկացրել էինք, Մխչյանում է եղել հայոց իշխանական իսթեբլիշմենթը` հյուր Արգամիչներին: Ոչ թե խաբելու, այլ ընտրություններին բարի երթ մաղթելու, իրար հետ մոտիկից շփվելու, ընտրություններից առաջ իրար “զգալու” համար (հասկանալի է` Արգամիչը հաճելին համընթաց օգտակարած կլինի սեփական շահերին, բայց դա չէ կարևորը): Այնտեղ են եղել կոալիցիոն բոլոր լիդերները` Սերժ …
Հայկական ժամանակ. Ի՞նչ կապ ունեն Նոր Նորքի զինանոցը, ՈԶ հրամանատարի տեղակալի կալանքն ու Հրանտ Մարգարյանի տան գողությունը Ապր 06,2012 10:32 ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը թերթի թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: Ըստ այդմ, փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ: “Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, եթե հիշում եք, պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է, վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված …
Ժողովուրդ. Ազգային ժողովում գործող ճաշարանի աշխատակիցների իրական թիվը թաքցվում է Ապր 06,2012 10:28 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ որ Ազգային ժողովում գործող ճաշարանի աշխատակիցների իրական թիվը թաքցվում է, բացի այդ, այնտեղ այցելուներին ՀԴՄ կտրոն չի տրվում: Սրա վերաբերյալ թերթի հարցմանն Աժ-ից հայտնել են, թե հանրային սննդի գործունեությունն իրականացնում է “Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ” ՍՊԸ-ն, որի առնչությամբ հարցերին կարող է պատասխանել Պետեկամուտների կոմիտեն: ՀՀ կառավարությանն առընթեր այս մարմինն էլ պատասխանել է. …
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան