Ժողովուրդ. Պալաչը մտադիր է ԲՀԿ-աթա՞փ անել Աբովյանը Փետ 28,2012 10:56 Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ), որը դուրս է եկել հարազատ քավորի դեմ, փորձում է Աբովյանում ակտիվացնել Հանրապետական կուսակցությանը: Ավելին, “ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Արթուրն առաջիկայում դառնալու է ՀՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար և մտադիր է ԲՀԿ-աթափ անել Աբովյանը: “Ինչքանով կհաջողվի՝ դժվար է ասել, քանի որ նրա սկսած քայլերն առայժմ հաջողությամբ …
Գործադուլների հզոր ալիք է սպասվում ՀՆդկաստանում Փետ 28,2012 10:50 Այսօր Հնդկաստանում միլիոնավոր աշխատավորներ գործադուլ կանեն ընդդեմ բարձր գնաճի՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները ,-հաղորդում է BBC-ն: Գործադուլը հատկապես կանդրադառնա բանկերի, տրանսպորտի, նավահանգիստների եւ փոստային համակարգի աշխատանքների վրա: Գործադուլի գլխավոր պատճառը գնաճն է, որը, չնայած անցյալ տարվա դեկտեմբերին նվազել է 9.1%-ով:
Էլիտարներն առավել հաճախ են ստում Փետ 28,2012 10:38 Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտությունը պարզել են, որ բարձր դասի մարդիկ առավել հաճախ են ստում , քան միջին խավի կամ աղքատ մարդիկ: Սակայն գիտնականները նշում են, որ հետազոտության արդյունքները բոլորին չեն վերաբերում: Գիտնականները կարծում են, որ միևնույն ժամանակ սոցիալական դիրքը հաշվի առնելը շատ ճիշտ ձև է, քանի որ բացահայտվում են բոլոր սխալների արմատները: …
ՄՃԽ-ն Ղարաբաղյան հակամարտության հարցով զեկույց է հրապարակել Փետ 28,2012 10:09 Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման եւ խաղաղության հաստատելու կոչ է արել: Հայտարարության մեջ շեշտվում է շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննման, շփման գծի մոտակայքում ապրող խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: “ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ հաստատել, ներառյալ Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ հանդիպումների …
Բարաք Օբամային ճնշում են Փետ 28,2012 10:01 Կոնգրեսականներն ուժեղացրել են ճնշումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա՝ փորձելով ստիպել նրան օգտագործել ռազմավարական նավթային պաշարները՝ սև ոսկու գինն իջեցնելու համար,- գրում է The Financial Times-ը: Financial Times-ը հայտնում է, որ անցյալ շաբաթ 3 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել Բարաք Օբամային, որում նշել են պետական ռազմավարական պաշարներից նավթ մատակարարելու անհրաժեշտությունը:
Փակ է Սելիմի լեռնանցքը, մյուս ճանապարհները հիմնականում անցանալի են Փետ 28,2012 09:55 Փետրվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են ՃՇՇ-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Երկիր. Դեմոյանի դոկտորականից` Յազճյանի քաբաբանոց Փետ 28,2012 09:19 Թերթը գրում է, որ փետրվարի 28-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի նիստում պետք է կայանա ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը, ըստ պատմաբան Գեւորգ Յազճյանի, լինելու է ռուսաց լեզվով: “”Եթե դա տեղի ունենա, ապա նույն պահից ես կհրաժարվեմ նույն` 004 մասնգիտական խորհրդի կողմից` տասը տարի առաջ …
Ժողովուրդ. Լավանդայի Արայիկը լքեց ՕԵԿ-ը Փետ 28,2012 09:16 Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին “”Ժողովուրդ””-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: “”Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից: …
168 ժամ. ԲՀԿ ական նախկին նախարարը մտադրություն չունի պատգամավոր դառնալ Փետ 28,2012 09:10 Թերթի նախորդ համարում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայումս` Հայկական կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Երեկ, սակայն, որպես ճշտում թերթում տպագրված տեղեկության` Մխիթար Մնացականյանն ասել է, որ թեև խորին հարգանք …
Հայկական ժամանակ. Կարեն Կարապետյանը կլինի անկախ պատգամավոր Փետ 28,2012 09:08 Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ թերթի տեղեկությունների, հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր: Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել …
20 Հունվար 15:56 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դո՞ւք եք գրել՝ պուտանկեքին տեսեք ինչ եմ անելու, տու-տու. պատգամավորը կարդաց Սիրունյանի գրառումները
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից