Ընդդիմադիր կուսակցությունները շատ հանձնաժողովներում անդամներ չեն նշանակել Հուն 25,2013 12:05 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչեւ 2013 թվականի հունվարի 24-ը` ժամը 18:00-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ “Ժառանգություն” կուսակցության կողմից նշանակումներ չեն …
Շրջադարձ կուսակցությունը կպաշտպանի Հրանտ Բագրատյանին Հուն 25,2013 12:00 “Շրջադարձ” կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: “”Շրջադարձ” կուսակցության խորհուրդը, քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների կողմից առաջարկվող ծրագրերը, առավել նախընտրելի եւ մրցունակ է համարում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ներկայացրած ծրագիրը եւ իր զորակցությունն է հայտնոմ Հրանտ Բագրատյանին”,- ասված է հայտարարության մեջ:
Վանաձորում տղամարդը դատարանի շենքում սպառնացել է ինքնահրկիզվել Հուն 25,2013 11:55 Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին՝ ժամը 20.22-ին, տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել Հուն 25,2013 11:36 Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի “Գլենդել մեմորիալ” հիվանդանոցում 55 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա վիրահատության էր գնացել իր ոտքով, սակայն վիրահատությունից հետո ինչ-որ ցավեր էր ունեցել եu մահացել: Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Մանուկը, որն ապրում է ԱՄՆ-ում, լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ տիկին Ֆլորայի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել, …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուն 25,2013 11:28 Նկարում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետն է: Անհասկանալի տրամաբանությամբ՝ ,Ժառանգությանե առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր նախընտրական բուկլետում նաեւ ՀՀ նախագահի թեկնածու, իր մրցակից Սերժ Սարգսյանի լուսանկարն է տեղադրել: Ճիշտ է՝ նա այլ կոչ է անում, բայց առաջին հայացքից՝ նաեւ Ս. Սարգսյանի գովազդն է հիշեցնում:
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հուն 25,2013 11:25 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ժողովուրդ. Ի՞նչ է լինում, երբ պրոֆեսիոնալներին փոխարինում են ուղղակի բարետեսներով Հուն 25,2013 11:18 Նախօրեին ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել “Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում” զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ են հնչեցվում Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: Այդ քվեարկությունից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեծ աղմուկ են բարձրացրել` ԵԽԽՎ-ին մեղադրելով ադրբեջանամետության մեջ: Մինչդեռ այս հարցում իր մեղավորությունն ունի նաև հայկական պատվիրակությունը, որը չի կարողացել հակաադրբեջանական լոբբինգ իրականացնել ԵԽԽՎ-ում` պատգամավորներին համոզելով այնուամենայնիվ …
Ժողովուրդ. Ռոբերտո խանութների ցանցը մոլորեցնում է հաճախորդներին Հուն 25,2013 11:15 “Ռոբերտո” խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում: Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող “Ռոբերտո” խանութի նկատմամբ: Ինչո՞ւ …
ՀԺ. Վճռաբեկը հետ է վերադարձրել ՀԱԿ ակտիվիստների դատավճռի դեմ բերված բողոքը Հուն 25,2013 11:13 ՀՀ Վճռաբեկ դատարանը, երեկ կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ է հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը “Հժ” թղթակցի հետ զրույցում …
ՉԻ. Փարոսի տեսուչները դռնեդուռ են ընկել Հուն 25,2013 11:05 “ՉԻ” խմբագրությանն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում “Փարոս” սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը