Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հուն 25,2013 11:25 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ժողովուրդ. Ի՞նչ է լինում, երբ պրոֆեսիոնալներին փոխարինում են ուղղակի բարետեսներով Հուն 25,2013 11:18 Նախօրեին ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել “Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում” զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ են հնչեցվում Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: Այդ քվեարկությունից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեծ աղմուկ են բարձրացրել` ԵԽԽՎ-ին մեղադրելով ադրբեջանամետության մեջ: Մինչդեռ այս հարցում իր մեղավորությունն ունի նաև հայկական պատվիրակությունը, որը չի կարողացել հակաադրբեջանական լոբբինգ իրականացնել ԵԽԽՎ-ում` պատգամավորներին համոզելով այնուամենայնիվ …
Ժողովուրդ. Ռոբերտո խանութների ցանցը մոլորեցնում է հաճախորդներին Հուն 25,2013 11:15 “Ռոբերտո” խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում: Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող “Ռոբերտո” խանութի նկատմամբ: Ինչո՞ւ …
ՀԺ. Վճռաբեկը հետ է վերադարձրել ՀԱԿ ակտիվիստների դատավճռի դեմ բերված բողոքը Հուն 25,2013 11:13 ՀՀ Վճռաբեկ դատարանը, երեկ կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ է հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը “Հժ” թղթակցի հետ զրույցում …
ՉԻ. Փարոսի տեսուչները դռնեդուռ են ընկել Հուն 25,2013 11:05 “ՉԻ” խմբագրությանն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում “Փարոս” սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ …
Ժողովուրդ. Հարկայինում շատերը գործազուրկ կդառնան Հուն 25,2013 11:02 “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ շատ շուտով Հայաստանի տաnբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց “Ժողովուրդ”-ի տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է. “Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի …
ՀԺ. ԲՀԿ-ն ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու Հուն 25,2013 10:41 Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս …
Հրապարակ. Ուսանողներին ներգրավել էին գործող նախագահի քարոզարշավում Հուն 25,2013 10:36 “Հրապարակը” գրում է, թե նախընտրական քարոզարշավն այս անգամ եւս առանց ուսանողների ներգրավման չի անցնում: Դա իրականացվում է ուսխորհուրդների մասնակցությամբ: Երեկ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում Հանրապետականի թեկնածուին ուղեկցել է ուսանողներով լի ավտոբուս, որտեղ տարբեր բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչներ են եղել, սակայն գերակշիռ մասը՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Հիշեցնենք, որ այս բուհի ՈՒԽ նախագահ Վոլոդյա Գասպարյանը …
Հրապարակ. ՀԱԿ-ում մենամարտը շարունակվում է Հուն 25,2013 10:34 ՀԱԿ-ում մենամարտը “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության շուրջ շարունակվում է: Ըստ “Հրապարակ”-ի՝ այս ամսվա վերջին տեղի կունենա կուսակցության քաղխորհրդի նիստ, որին մասնակցելու հրավեր կստանան նաև “այլախոհներ” Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը: “Թող գան իրենց ասելիքն ասեն քաղխորհրդում”,- “Հրապարակ”-ի հետ զրույցում ասաց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը: Իսկ ճի՞շտ է, որ ընթանում է հաշտեցման գործընթաց իր և “այլախոհների” միջև՝ …
Ժողովուրդ. Ժողովուրդը եղել է, կա ու կլինի Օրաթերթ բոլորի եվ ամեն ինչի մասին Հուն 25,2013 10:31 “”X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը`նույն ինքը` Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին “Ժողովուրդ” օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել`պահանջելով իր ու “Երևանի թռչնաֆաբրիկայի պատիվ” ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին