ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհները: Վրաստանի …