Հրդեհ` Բուսաբանական այգում Մար 11,2013 20:02 Մարտի 11-ին, ժամը 17.45-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 1 հասցեում` “Բուսաբանական այգում”, այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 18.00-ին, մարվել` 18.02-ին: Այրվել է 500 քմ բուսածածկ տարածք:
Ապացուցեք, որ վախեցուկ չեք ժողովրդից. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Մար 11,2013 19:51 Ապրիլի 9-ին “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ: Վարդենիս քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը վարդենիսցիների բարբառով ասաց, որ ինքը “վախեցուկ” չէ խոսքն ուղղելով նախագահ Սերժ Սարգսյանին։ “Պարո՛ն Սարգսյան, Դուք վախեցուկ չեք, Դուք դա ցույց եք տվել Արցախյան պատերազմի ժամանակ, և հիմա ցո՛ւյց տվեք ժողովրդին, որ վախեցուկ չեք”: Հիշեցնենք, որ Վարդենիսում Րաֆֆի …
Առաքելություն կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին Մար 11,2013 19:13 “Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝ “Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց` մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Նիստի …
Իմ միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է. Րաֆֆի Հովհաննիսյան Մար 11,2013 19:00 Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կեղծ երդման մասին խոսելուց առաջ ուզում է բացառել և հավատալ, որ Սերժ Սարգսյանը և Գարեգին Վեհափառը դա թույլ չեն տա: “Իսկ եթե այդքան է նրանց խիզախությունը, քաղաքացիական ուժը, ժողովրդի նկատմամբ հարգանքը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը՝ կեղծել Սահմանադրությունը, ժողովրդի ընտրությունը և Սուրբ Գիրքը, այո, …
Ադելն ու Բեյոնսեն ելույթ կունենան Միշել Օբամայի հոբելյանին Մար 11,2013 18:44 Երգչուհիներ Ադելն ու Բեյոնսեն հաջորդ տարի հունվարին, ելույթ կունենան ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի 50-ամյա հոբելյանին: Նշենք որ Բեյոնսեն ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը եւ իր ամուսնու, ռեպեր Jay-Z-ի հետ ակտիվորեն աջակցել է նրա նախընտրական արշավին:
Ձերբակալվել է Դեդ Հասանի հակառակորդը Մար 11,2013 18:40 Մոսկվայում ձերբակալել են “օրենքով գող” Լաշա Նիժարաձեին, որը հայտնի է Լաշա Ցխալտուբսկի անունով: Վերջինիս մոտ ոստիկանները հայտնաբերել են 17 գրամ հաշիշ: Հարուցվել է քրեական գործ, նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Պարզվել է, որ ձերբակալվածն ազդեցիկ “օրենքով գող” Ջեմո Միկելաձեի կողմնակիցն է, որը Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հակառակորդն է:
Տեղի է ունեցել Հ. Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը Մար 11,2013 18:37 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել …
ԼԵՌՆԱԳՆԱՑԸ ՈՂՋ Է ՄՆԱՑԵԼ՝ ԸՆԿՆԵԼՈՎ 30 Մ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մար 11,2013 18:15 “Բրիտանացի լեռնագնաց Մարկ Ռոբերթսը հրաշքով ողջ է մնացել՝ ընկնելով 30 մետր բարձրությունից”,-հայտնում է Life News-ը: Կորցնելով հավասարակշռությունը՝ Ռոբերթսը մեծ արագությամբ սկսել է սահել ներքեւ: Ինչպես հետագայում նշել է նա, 30 վայրկյանի ընթացքում նրա աչքի առաջ անցել են իր կյանքի լավագույն պահերը:
Հարսնաքարի գործով հերթական նիստը տեղի կունենա մարտի 13-ին Մար 11,2013 18:12 Մարտի 13-ին` ժամը 14:00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը: “Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ դատական նիստը տեղի կունենա Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի Գյուլիքևխյան փողոցի …
Փոփոխություն Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում Մար 11,2013 16:51 Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Մարտի 12-ին նախատեսված “Իմպուլս”-“Փյունիկ” հանդիպումը կկայանա Երևանի “Բանանց” մարզադաշտում: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
29 Ապրիլ 17:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ մանրամասներ
07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց