Մատաղիսի գործով արդարացվածները՝ ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի Մար 14,2013 19:45 2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել …
Նախընտրական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է Շանթը Մար 14,2013 19:39 Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է “Շանթ” հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ “Երեւան” եւ “Լայմ” հեռուստաընկերությունները՝ 15.000 դրամ: “Հ2” հը-ն նախընտրական քարոզչության համար սահմանել է 60.000 դրամ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 18:00-24:00 եւ կիրակի՝ 10:00-24:00 ժամանակահատվածի եւ 30.000 դրամ՝ եթերաժամային մյուս գոտիների համար:
Հինգ փոխպատվաստած օրգաններով կինը երեխա է ունեցել Մար 14,2013 19:26 ԱՄՆ-ում մի կին, ով օրգանների փոխպատվաստման 5 վիրահատության է ենթարկվել, երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է BBC-ն: Ինչպես ասել են Մայամիի հիվանդանոցի բժիշկները, սա աշխարհում առաջին նման դեպքն է: Նշենք, որ 2007 թ-ին հիվանդը մի շարք վիրահատությունների է ենթարկվել. նրան լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների փոխպատվաստում են կատարել: Բժիշկները կարծում են, որ …
Դատավոր Տիգրան Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Մար 14,2013 19:15 Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր, ըստ Pastinfo. am-ի ունեցած հավաստի տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացրել: 50-ամյա Տ.Սահակյանը դատական համակարգում է աշխատում 1996 թվականից։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։ 1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։ 2000 թվականից առ …
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մար 14,2013 19:12 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: …
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի նորընտիր Պապին Մար 14,2013 19:07 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: “Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի …
հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով Մար 14,2013 19:05 Մարտի 13-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ռուբեն Պ.-ն, որը 2012 թ. ապրիլի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ռուբեն Պ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կառավարությունը հաստատել է ՀՀ ազգային նշանի նմուշը Մար 14,2013 18:59 Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին, հաստատել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը: Դրանք կկիրառվեն ժամանակավորապես՝ մինչեւ ՀՀ օրենսդրության ամբողջական եւ լիակատար համապատասխանեցումը Եվրամիության օրենսդրությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց փաստաթուղթը քննարկել նաեւ մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին: Ազգային …
ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածուների դիմումները Մար 14,2013 18:54 Սահմանդրական դատարանը հայտնեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ իր որոշումը: Դատարանը մերժեց նախագահի թեկնածուների դիմումները: Հիշեցնենք, որ թեկնածուները պահանջում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Սիսիանում 12-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել Մար 14,2013 18:42 Մարտի 13-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, “ՎԱԶ-2105” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
29 Ապրիլ 17:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ մանրամասներ
07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց