Ադրբեջանում ընձառյուծը պատառոտել է 18-ամյա աղջկան Մար 27,2013 19:57 Այսօր Ադրբեջանի Համարմեշ գյուղում ընձառյուծը պատառոտել է Ադրբեջանի 18-ամյա քաղաքացի Խուրշուն Ադիգյոզալովային,- գրում է Vesti .az-ը: Տեղի բնակիչների խոսքերով` գազանը կերել է աղջկա ձեռքերը, ազդրը, ինչպես նաև աջ ականջը: Դեպքի վայր են ժամանել ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները: Կատարվում է քննություն:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Մար 27,2013 19:47 Լուսանկարն արվել է Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում: Թեեւ պաստառի գեղեցկուհին ինչ-որ կերպ կարող է գրավել քաղաքացիների ուշադրությունը, բայց պաստառը՝ ոչ, քանի որ թռչուններն իրենց գործն արել են, եւ գեղեցկության սրահի տնօրինությանը կանգնեցրել լուրջ խնդրի առաջ:
Խուլիգանության մեղադրանքով բերման են ենթարկել Մար 27,2013 19:44 Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բակից, “Մերսեդես G-500” մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Կ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Օդերեվութաբան արջամկանը ներում են շնորհել Մար 27,2013 19:29 ԱՄՆ-ում դատախազը, որն առաջարկել էր մահապատժի ենթարկել եղանակ կանխատեսող Ֆիլ անունով արջամկանը, հանել է կենդանուն ուղղված խարդախության մեղադրանքը: Դատախազի խոսքով՝ Ֆիլի սխալի պատասխանատվությունը ստանձնել է Արջամկան օրը ամենամյա արարողության կազմակերպիչ ակումբի ղեկավարը: Նշենք, որ ամեն տարի փետրվարի սկզբին Փենսիլվանիա նահանգի Փանքսութոնի քաղաքում մարդիկ հավաքվում եւ քնից հանում են արջամկանը: Եթե նա դուրս գալով տեսնում է …
Մի խեղաթյուրեք ձեր մանր շահերի համար Մար 27,2013 19:24 Այսօր Ազատության հրապարակում “Քաղաքացիական խորհուրդ” բաց ֆորումի նախավերջին նիստն էր: Նախքան բանախոսների ելույթները, Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ ժամեր առաջ հրապարակված ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, որում ասվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս խոսում է վերջնագրերի լեզվով և որ նախագահի հետ հանդիպման համար կա հստակ սահմանված արարողակարգ: “Խոսնակի հերթական խեղաթյուրումն է: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը …
Ավտովթար Եղվարդ քաղաքում. կա վիրավոր Մար 27,2013 19:17 Մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել է “ՎԱԶ-21063” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “Օպել Վեկտրա”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հռոմի պապը պալատը փոխարինել է երկսենյականոց բնակարանով Մար 27,2013 19:15 Հռոմի պապը որոշել է չտեղափոխվել պաշտոնապես իր համար հատկացված Առաքելական պալատի պապական առանձնատունը, որը բաղկացած է ավելի քան տասը սենյակներից: Ֆրանցիսկոս 1-ինը մտադիր է ապրել Domus Santa Martha հյուրանոցի 2-սենյականոց համարում: Այսպիսով՝ Ֆրանցիսկոսը դարձավ առաջին պապը, որը 100 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվեց տեղափոխվել պապական առանձնատուն:
Բակո Սահակյանն այցելել է Ասկերան Մար 27,2013 19:06 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան եւ մասնակցել շրջանի վարչակազմի` 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների …
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով Մար 27,2013 19:00 Մարտի 26-ին, ժամը 14.10-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արթուր Գ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա փետրվարի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության եւ խարդախության փորձի մեղադրանքով:
ԳԵՐՄԱՆՈՒՀԻՆ ՄՈՐ ԴԻՆ 8 ԱՄԻՍ ՊԱՀԵԼ Է ՏԱՆԸ Մար 27,2013 18:47 Գերմանուհին 70-ամյա մահացած մոր մարմինը 8 ամիս պահել է տանը թաղման փող չունենալու պատճառով: Դա պարզվել է այն ժամանակ, երբ դատական կատարածուն ժամանել է նրանց բնակարան՝ թոշակառու կնոջից գանձելու պարտքով վերցրած գումարը: Աղջիկը հայտնել է, որ իր մայրը մահացել է դեռ 8 ամիս առաջ, որից հետո ցույց է տվել մոր դին: Ըստ երեւույթին, կինը չի …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան