“Կարին” ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ հետաքրքրվում է երկրի ներքաղաքական կյանքով, սակայն, իր իսկ խոսքով, որպես արվեստագետ` քաղաքականությամբ չի զբաղվում, այլ գաղափարախոսական գործունեությամբ: -Հանրահավաքների գնում եմ, բայց առանձնապես չեմ ծափահարում, գնում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ժողովուրդն արդարացի ընդվզում ունի, փորձում եմ ժողովրդի կողքին …