Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված քաղաքական ուժերի հայտարարությունները, պետք է նկատել, հարկ եղածից ավելի քաղաքականացված էին, իսկ կատարված ողբերգության գնահատականներն էլ, թերեւս, փոքր-ինչ ծայրահեղացված: Մասնավորապես ՀՅԴ ԳՄ պաշտոնական հայտարարության այն պնդումը, որ սպանությունը «ուղղված էր հայոց պետականության եւ նրա վարկի դեմ»: Սա, իհարկե, միանշանակ չընկալվեց: Հանրապետականամերձ որոշ շրջանակներ դաշնակցականներին հիշեցրեցին, որ նրանք նույնպիսի …