ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը կարծես թե իր հովանու տակ է վերցրել ձու արտադրողներին: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Երեւանի խանութներում Զատկի տոնից առաջ սկսել են վաճառել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրած ներկված ձվեր, որոնց վրա բացակայում են օրենքով սահմանված նշումները. տուփի վրա գրված չի եղել, թե ինչ տեսակի ձու է, երբ է արտադրված, եփված է, թե ոչ, ինչ ներկով է ներկված եւ այլն: Դեռ ավելին, կճպելուց հետո ձվերը տարօրինակ հոտ են ունեցել: Թեեւ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո այդ ձվերի ողջ խմբաքանակը հանվել է խանութներից, սակայն Բախչագուլյանի ղեկավարած կազմակերպությունն առ այսօր որեւէ քայլ չի ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Խոստովանենք՝ Ա. Բախչագուլյանից այլ բան չէր էլ կարելի սպասել: Ի վերջո, այս անձնավորությունը նախկինում եղել է ԿԸՀ փոխնախագահը եւ անմիջական մասնակցություն ցուցաբերել ընտրակեղծիքներին:




Լրահոս