Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 – օգոստոս 13,1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր “Երկաթե Տիգրան”՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974:27) և (Կասպարով 2004:7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, “Շախմատային Մոսկփվա” ամսագրի խմբագիր (1963-1966),”64″ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ …