Նկատվել են օձեր Օգո 07,2013 13:28 Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչներից` նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 28/4 տան բակում, Ռուբինյանց 27/4 շենքի բակում: Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում օձեր չեն հայտնաբերվել:
ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 47%-ՈՎ Օգո 07,2013 13:19 Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 27,2 հազար տոննա շաքար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 15,5 մլն ԱՄՆ դոլար: Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 47%-ով: Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին Հայաստան էր ներմուծվել 33,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային …
Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով դատավճիռը Օգո 07,2013 13:16 2013 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվեց Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով: Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գևորգ Մանուկյանի և Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար 7 տարի ազատազրկում: Ճառով …
Բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման աշխատանքները Օգո 07,2013 13:04 Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման տարեկան ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև բակային տարածքների ձևավորման ուղղությամբ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակային տարածքներում իրականացվում են նկարազարդման աշխատանքներ: Աշխատանքները հիմնականում իրականացվում են վարչական շրջանների կողմից: 2013թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել ևս 241 բակային տարածք: Դրանցից 148 -ում աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Նշենք, որ նախորդ տարի …
Այրվել է տան սենյակներից մեկը Օգո 07,2013 13:01 Օգոստոսի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Շրջանային փողոցի թիվ 2/5 տանը հրդեհ է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.14-ին, սկսել է այրվել Շրջանային փողոցի թիվ 2/5 տան սենյակներից մեկը: Հրդեհի առաջացման պատճառները և վնասի չափը պարզվում են: Հրդեհը մարվել է ժամը 22.40-ին` մարտական 1 հաշվարկի …
Արտաշիսյան-Չեխով խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 9-ամյա տղա Օգո 07,2013 12:57 “ԳԱԶ-32213” մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 6-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ Օգո 07,2013 12:54 Աշխարհը սպասում է տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին: Հավանական է, որ Հայաստանի համար այն աղետալի հետեւանքներ ունենա: Առաջին ալիքի հետեւանքը Հայաստանի համար եղավ 3,5 միլիարդ դոլարի պարտքը, ՀՆԱ-ն կրճատվեց 14,6 տոկոսով, կտրուկ ընկավ հումքային ապրանքների գինը, մասնավորապես զգալի հարված ստացավ հանքարդյունաբերությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ՀՀ-ի հանքարդյունաբերության ֆիզիկական ծավալը չկրճատվեց, սակայն միջազգային շուկայում մետաղների գնի անկման …
Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը Օգո 07,2013 12:47 Կյանքի 84-րդ տարում վախճանվել է բարերար եւ ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։ Նա հունահայ համայնքի երեւելի ներկայացուցիչն էր, մեծ հայրենասեր։ Գալֆայանը մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես՝ շրջափակման եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, մասնավորապես՝ կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան Կարմիր Խաչի տնօրենուհի …
Երկրաշարժ Թուրքիայում Օգո 07,2013 12:27 Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Քյութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Քյութահյայի Չավդարհիսար շրջանում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ։ Ցնցումների հետևանքով ավերածություններ և տուժածներ չեն գրանցվել:
ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ԵՆ ԾԱԽՍԵԼՈՒ Օգո 07,2013 12:19 “Ժողովուրդ” օրաթերթի զրուցակիցներն են հանգստի սիրահար երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու հանգիստը կարեւոր համարող դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ: Նրանց համար պարտադիր են ամառային հանգիստն ու նոր տպավորությունները: Այս տարի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր ընտանիքով որոշել է մեկնել Բուլղարիա: -14 օրով ենք ուզում գնալ, հետեւում եմ առաջարկներին, հետաքրքիր ակցիաներ կան՝ Բուլղարիայի հետ կապված: Հավանաբար կմեկնենք օգոստոսին: -Ամեն ամառ հանգստանո՞ւմ …
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
24 Հուլիս 13:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորել է նստեն մեքենան. Մալաթիա-Սեբաստիայում անչափահասների առեւանգման գործով որոշում կա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16