Վարորդը մեղայականով ներկայացել է Օգո 29,2013 19:18 Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ “Ֆոլքսվագեն”-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նույն օրը, ժամը 13.45-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա վարորդը: Կատարվում է քննություն:
406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց Օգո 29,2013 18:56 Օգոստոսի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Հրաչյա Հարությունյանը խնդրել է հարցաքննել իրեն Օգո 29,2013 18:50 ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի վարած “ԿամԱԶ” մակնիշի մեքենայի վթարի պատճառով 18 մարդ էր զոհվել Նոր Մոսկվայում, խնդրել է հարցաքննել իրեն,-գրում է Life News-ը: Նա ասել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ քննիչին: Աղբյուրը նշում է, որ Հարությունյանը դիմել է քննչական խմբի ղեկավարին, որը նոր է վերադարձել արձակուրդից: Նշվում է, որ Հարությունյանի փաստաբանները համապատասխան …
Վիճաբանություն՝ Փակ շուկայի մոտ (տեսանյութ) Օգո 29,2013 18:29 “Առաջին լրատվականի” փոխանցմամբ՝ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժումն այսօր իր առաջին ասուլիսն անցկացրել է “Փակ շուկա”-ի հարևանությամբ: Իրենց մտահոգություններն են արտահայտել շարժման ներկայացուցիչներ Գարեգին Չուքասզյանը, Սաշուր Քալաշյանը, Վիգեն Ավետիսը, Անի Քոչարը և Արթուր Իսպիրյանը: Արթուր Իսպիրյանի ելույթի ընթացքում նրան է մոտեցել մի տղամարդ և փորձել է հանդես գալ ընդդիմախոսի դերում, որը կանխեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին …
Գովազդային վահանակները փոխարինվում են նոր գովազդային կրիչներով Օգո 29,2013 18:25 Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար: Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու …
Հայտարարել է, որ թմրամոլ է Օգո 29,2013 18:22 Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պլաստմասե շշեր` սպիտակավուն լուծույթներով ու նստվածքներով, 20 մլ ծավալով ներարկիչ` 12 մլ սպիտակավուն լուծույթով: Հովիկ Մ.-ն հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական …
Հայաստանում Ռոշենի մեջ վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել Օգո 29,2013 18:19 Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված “Ռոշեն” (“Roshen”) ապրանքանիշի հրուշակեղենում բենզապիրեն չի հայտնաբերվել: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության հաղորդագրության մեջ: Ընդ որում՝ բենզապիրեն նյութի առկայությունը ստուգելու համար Հայաստան են ներկրվել հատուկ սարքավորումներ: Նշենք, որ բենզապիրենը համարվում է քաղցկեղածին նյութ:
Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Օգո 29,2013 18:15 Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
Եղանակը` սեպտեմբերին Օգո 29,2013 17:43 Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, …
Զենք-զինամթերք՝ կամրջի մոտ Օգո 29,2013 17:40 Օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին՝ կամրջի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, ինքնաձիգ-ատրճանակ` փամփշտակալով, ՌԳԴ-5, Ջ-1 և Ֆ-1 տիպի 12 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 6 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի Կարաբինի 742, 5.45 մմ տրամաչափի 1.858, 7.62 …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց