ՀՀ տարածքում սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ Օգո 02,2013 17:16 Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ …
Մահացել է Ազատ Գասպարյանը Օգո 02,2013 17:07 Երեկ 69 տարեկան հասակում վախճանվել է ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատ Գասպարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր “Նաիրի” բ/կ, նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Ազատ Գասպարյանը կինոյի եւ թատրոնի անվանի դերասան էր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Ազատ ԳԱսպարյանը 1963-ին ավարտել է Երևանի …
Արաբկիրում դադարեցվելու է գազամատակարարումը Օգո 02,2013 16:45 “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչեւ ժամը 16:00–ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի 19-րդ փողոցի թիվ 4, 6 բազմաբնակարան շենքերի, Արաբկիրի 17-րդ եւ 19-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է …
Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը Օգո 02,2013 16:22 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, իսկ շորթման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. …
Առատ կարկուտ Արագածոտնի մարզում Օգո 02,2013 16:14 Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագուղ, Սարալանջ գյուղերում եւ Ապարան քաղաքում ժամը 14.40-ից մինչեւ 14.55-ը տեղացել է առատ կարկուտ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին, ժամը 14.56-ին: Տվյալ տարածաշրջանները “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Վնասի չափերը ճշտվում են:
Սպանության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Օգո 02,2013 16:12 Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՔՀԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 11 շենքից հայտնաբերել և բերման են ն ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1981 թ. ծնված Վիտյա Խ.-ին, որը 2006 թ. մարտի 13-ից հետախուզվում էր Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի մարզի իրավապահների կողմից` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 …
Ես 20 տարեկան չեմ, Բռաբուս մեքենա էլ չունեմ. Թաթուլ Ավոյան Օգո 02,2013 15:29 “Սուտ է, նման բան չի եղելե,-այսպես պատասխանեց երգիչ Թաթուլ Ավոյանը YerevanNews .am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ երեկ երեկոյան Տերյան փողոցում իսկական “կոնցերտ” է սարքել: “Երեկ երեկոյան ես եղել եմ Մարկ Սաղաթելյանի հոգեհանգստի արարողությանը, ես էլ բռաբուս մեքենա չունեմ: Ինչքան սուտը գրում են, էնքան ավելի ռեկլամ է, եթե չգրեն, ուրեմն կնշանակի, …
Հայաստանում կովկասյան հովազներ են հայտնաբերվել Օգո 02,2013 15:25 Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում “Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը” տեսախցիկների միջոցով կովկասյան հովազի գոյության փաստն է արձանագրել: Հովազը երեւացել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: “Երեք-չորս տարի առաջ այս նույն հատվածում մեկ-երկու քարայծ հազիվ տեսնեինք ամբողջ օրը, բայց այսօր տեսախցիկների միջոցով ֆիքսել …
Սթարը սնանկացման գործընթաց է սկսել Օգո 02,2013 15:20 ՍԹԱՐ մանրածախ առևտրի ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության սնանկության գործընթացը, այս մասին տեղեկացնում է “ԱրմԻնֆո” գործակալությանը՝ իր աղբյուրների հղումով։ Ժամանակին խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների: 2011 թվականի օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխել է իր բաժնետերերին: Այժմ խոշորագույն բաժնետերն է Viest Assets Ltd-ն, որը գրանցված է BVI-ում: Նույն …
Վրաերթի է ենթարկվել 15-ամյա պատանի Օգո 02,2013 14:48 Օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, “ՎԱԶ-21214” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց