Գերի ընկած հայ զինվորը պատմում է, թե ինչպես է հայտնվել ադրբեջանում.(տեսանյութ) Օգո 12,2013 22:50 Շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, որը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում, բացառիկ հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին,- գրում է haqqin .az-ը: “Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ …
Փրկարարներն օգնել են խեղդվող երեխային Օգո 12,2013 19:19 Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա: Նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելոռուսի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ին (ծնվ. 2000 թ.) և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում (տեսանյութ) Օգո 12,2013 18:50 Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Պատվիրակությանը վրաց գործընկերները դիմավորեցին հայ-վրացական սահմանակետում և ուղեկցեցին Թբիլիսի: Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը …
Գողություն` ավտոբուսում Օգո 12,2013 18:45 Հուլիսի 26-ին, ժամը 21.00-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի …
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՇՈԳԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 41 ԱՍՏԻՃԱՆԻ Օգո 12,2013 18:42 Ճապոնիայում շոգը կեսդարյա ռեկորդ է սահմանել: Սիկոկո կղզում ջերմաստիճանը հասել է +41 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Նման ջերմաստիճան Ճապոնիայում չէր գրանցվել 1961թ-ից վեր,- գրում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, որ ամառվա սկզբից երկրում արևահարությունից մահացել է 68 մարդ՝ մասնավորապես ծերերը, որոնք, տնտեսելով էլեկտրաէներգիան, չեն միացրել օդորակիչները:
Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով Օգո 12,2013 18:27 “Կանեփ-կակաչ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 11-ին, ժամը 23.40-ին, Շարուրի փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել 49-ամյա Ռուբեն Պ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ս/թ օգոստոսի 11-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Ոստիկանության աշխատակցին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ. Օգո 12,2013 18:23 Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Երեւան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՔԾ մամուլի ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող …
Դոլարի այսօրվա փոխարժեքը Օգո 12,2013 18:20 Օգոստոսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,820,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: NASDAQ OMX Armenia
Վրաերթ է ենթարկել 41-ամյա կնոջն ու դիմել փախուստի Օգո 12,2013 18:12 Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 9/12 հասցեի մոտ, օգոստոսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վիճաբանություն ռեստորանում. բերման է ենթարկվել 18 մարդ Օգո 12,2013 17:56 Օգոստոսի 11-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող մի ռեստորանում մի խումբ անձինք վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց