Մեքենայի կտրուկ արգելակումից 23-ամյա ուղեվորուհին վնասվածք է ստացել Օգո 15,2013 16:45 Հիվանդանոցից, օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ “ձախ ուսահոդի սալջարդ” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա աղջիկ, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Արմավիր քաղաքում ավտոմեքենայի կտրուկ արգելակելու եւ գլուխը դիմացի նստատեղին հարվածելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը բուժօգնություն ստանալուց հետո գնացել է: Կատարվում է քննություն:
ՃՈ տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Օգո 15,2013 16:42 ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ներքին անվտանգության վարչությունում 2013 թ. օգոստոսի 3-ին տեղեկանք է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.15-ին, հիշյալ կենտրոն է ահազանգել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Գ. Ա.-ն և հայտնել, որ ,Տոյոտա Կորոլաե մակնիշի 513 ՈՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության տեսուչ Սարգսյանը Հրազդան քաղաքում իր …
Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից Օգո 15,2013 15:47 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ:
Հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում Օգո 15,2013 15:44 Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել և ժամը 23.50-ին բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը ս/թ հուլիսի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Սյունիքի մարզի 38 ընտրատարածքում առաջադրված են երեք թեկնածուներ Օգո 15,2013 15:37 Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրված են պատգամավորի երեք թեկնածուներ: Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, նախօրեին թ.38 ԸԸՀ-ում ինքնաառաջադրած անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանից բացի, այսօր առաջադրվել են ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի …
Ողբերգական ավտովթարի բացառիկ տեսանյութը Օգո 15,2013 15:30 Օգոստոսի 14-ին, ժամը16:50-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում՚ Քուչակ գյուղի վարչական տարածքում, Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Զոհրապ Կիրակոսյանը իր կողմից վարած ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Բերիդզե Ռեզոշոթայիի վարած Mersedes մակնիշի SDS 109 …
Ադրբեջանական Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի հարցազրույցը հայ ռազմագերու վերաբերյալ Օգո 15,2013 15:19 Galatv .am-ը այսօր կապ է հաստատել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ, որտեղից տեղեկություն ենք ստացել, որ գրասենյակի աշխատակիցները դեռեւս չեն հանդիպել Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերու հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ԿՄԽԿ-ի լրատվության պատասխանատու Իլլահա Հուսեյնովան: “Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում …
Ծեծի են ենթարկել Ժամանակակից արվեստների միության նախագահին Օգո 15,2013 14:56 Ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջեւ, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարեւանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը: Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բենզալցակայանի առջեւ սեւ “Լադա” մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս: Մանուկ Նիգոյանը պահանջել է վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին …
Կարագանդայում վարդագույն ձյուն է տեղացել Օգո 15,2013 14:49 Կարագանդայի բնակիչները ականատես են եղել անսովոր տեղումների։ Ականատեսները պնդում են, որ գիշերը վարդագույն ձյուն տեղացել,-գրում է Vesti-ն: Օդերեւութաբանները նման ձյուն չեն արձանագրել։ Նրանք դա բնության հրաշք են համարում:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Օգո 15,2013 14:38 Լուսանկարը՝ կառավարության պաշտոնական կայքից: Փաստորեն, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, շատ լավ գիտակցում է, թե որտեղից է փողի ելքը: Թերեւս դրա համար էլ մանրամասն ուսումնասիրում է հյուսիս-հարավ ավտոմայրուղու “փողոտ” շինարարության ընթացքը: “Ժողովուրդ” օրաթերթի 595 համար
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին