ՄԱԼԱՎԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Սեպ 06,2013 15:55 Մալավիի նախագահ Ջոյս Բանդան շարունակում է խնայողության օրինակ ծառայել աֆրիկյան մյուս երկրների ղեկավարների համար: Նա 15 մլն դոլարով վաճառել է իր ինքնաթիռը, որպեսզի օգնի աղքատներին: Գումարը մասնավորապես ուղղվելու է երկրում պարենային ճգնաժամի դեմ պայքարին: Ի դեպ, ինքնաթիռը մնացել էր նախորդ նախագահից: Բացի այդ, նա վաճառել է նախագահական մեքենանների մեծ մասը և կրճատել սեփական աշխատավարձը:
Մեկնարկում է Սեվանա լիճ միջազգային մրցաշարը Սեպ 06,2013 15:46 Սեպտեմբերի 7-17-ը Մարտունիում կանցկացվի “Սեւանա լիճ” ավանդական միջազգային մրցաշարը: Նրան կմասնակցեն գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը (Հայաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մարկուս Ռագերը (Ավստրիա) եւ Դարիուշ Շվիերցը (Լեհաստան). տեղեկացնում է armchess.am-ը:
Ավտովթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում. կա 3 վիրավոր Սեպ 06,2013 15:44 Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան, իրար են բախվել “ՎԱԶ-2107” եւ “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ “Ֆոլքսվագեն”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայ եվ ռուս գործարարները կհանդիպեն Երեվանում Սեպ 06,2013 15:27 Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում (Երեւան, Խանջյան 11), սեպտեմբերի 10-ին, կկայանա Ռուսաստանի Դաշնության Տոմսկի նահանգի եւ Հայաստանի գործարարների հանդիպում՝ կոնտակտների բիրժա թեմայով։ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի մամուլի կենտրոնից հայտնում են, որ հիմնական ոլորտներն են էլեկտրոնիկան, բարձր տեխնոլոգիաները, տուրիզմը, բազմաբնույթ ծառայությունները եւ այլն։ Ռուսաստանցի գործարարները սեպտեմբերի 11–ին կլինեն Վանաձորում՝ գործակցելու Լոռիի մարզի գործարարների հետ։
Սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում Սեպ 06,2013 15:22 ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին: Այս մասին հայտարարություն է տարածել ,Նախախորհդարանիե քարտուղարությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. “Նման իրավիճակը հղի է առաջին հերթին Սիրիայի, հնարավոր է նաեւ` տարածաշրջանի այլ երկրների բնակչության, այդ թվում` տեղի հայության համար …
Ծեծի են ենթարկել բնապահպան-ակտիվիստ Արման Ալեքսանյանին(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սեպ 06,2013 15:20 Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում սեպտեմբերի 4-ի երեկոյան դաժան ծեծի է ենթարկվել Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) Կանաչ ջոկատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը, տեղեկացնում է ՀԲՃ–ը: Հարձակվողները եղել են 10-15 հոգով` սևազգեստ, սափրագլուխ և մահակներով զինված: “Վերջին մի քանի օրերի ընթացքում սա քաղաքացիների վրա հարձակման հերթական դեպքն է: Ակնհայտ է, որ այս խմբերն իրենց գործողություններով սպառնում …
ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ Սեպ 06,2013 14:34 Կրքերի բախում, բանավեճեր` մինչև ձայնի խռպոտում, պրոֆեսիոնալների, և դիլետանտների կարծիքների խաչաձևում: Իսկ հայտնի հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի “Ուրվագծում” սպասում ես, որ հաղորդման մասնակիցներն ուր որ է Ժիրինովսկու օրինակով հարձակվելու են մեկմեկու վրա: Քաղաքական ցունամի հիշեցնող այս տեսարանի հիմքում ընկած է Եվրոպայի Ասոցացման համաձայնագիրը և Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը: Առաջինը վերջին հաշվով տանում է դեպի Եվրասիական տնտեսական …
Հետախուզվում էին ծեծի մեղադրանքով Սեպ 06,2013 13:35 Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղի 13-րդ փողոցից բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Աննա Ե.-ն և 1988 թ. ծնված Արմինե Ե.-ն, որոնք սեպտեմբերի 3-ից հետախուզվում էին ծեծի մեղադրանքով:
Փրկարարները բացել են փակ դուռը Սեպ 06,2013 13:32 Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի Դավիթաշեն 1թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ- փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 …
Հաշվետու չէ Սեպ 06,2013 13:29 Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի եւ ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը: Դրանք ներկայացրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ԱԱԽ նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան