Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 327-ի Սեպ 25,2013 18:47 Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ РИА Новости-ի՝ զոհերի թիվը հասել է 327-ի :Զոհերի մեծ մասը բնակվում էր Բելուջիստան նահանգում: Տեղի վարչակազմի տեղեկություններով՝ 285 մարդ զոհվել է Ավարան նահանգում: Եվս 42 մարդու մարմին հայտնաբերվել է Կեխ նահանգում: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Հիշեցնենք, որ երեկ Պակիստանի հարավ-արևմուտքում կրկնակի երկրաշարժ …
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Մոսկվայում Սեպ 25,2013 18:36 Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի “Ռենեսանս Մոնարխ” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ՌԴ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ռուսաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի նշանավոր գործիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ: Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը …
Հայ ծանրամարտիկը՝ բրոնզե մեդալակիր Սեպ 25,2013 18:32 Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկը ցույց է տվել 288 կգ (127+161) արդյունքը: Նույն քաշային կարգում Վարդան Միլիտոսյանը 285 կգ (130+155) արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը. տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
19 Դատական կարգադրիչների մեղադրանք է առաջադրվել Սեպ 25,2013 18:03 ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ …
Քանաքեռ-Զեյթուն համայնքը նոր դատավոր ունի Սեպ 25,2013 17:45 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Զարուհի Նախշքարյանին նշանակել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում ասվում է. “Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի եզրակացությունը` որոշում եմ. Զարուհի Նախշքարյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների …
ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել Սեպ 25,2013 17:40 ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Մարտին Մարությանը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ …
ՊԵԿ-ը պարզաբանում է, թե ինչու է ուսումնասիրություն անցկացնում Ռադիո Հայում Սեպ 25,2013 17:39 “Ռադիո Հայ” ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրության վերաբերյալ Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ “ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական …
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Սեպ 25,2013 17:32 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից` 7-ը, իսկ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 եւ խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. …
Անի Զախարյանը առաջարկ է արել Սամվել Ալեքսանյանին Սեպ 25,2013 17:27 “Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը այսօր ասուլիս էր հրավիրել, որպեսզի ներկայացնի Երևանի “Ծածկած շուկայի” (“Փակ շուկայի”) շինարարության դեմ բողոքողների իրական մոտիվացիայի մասին իր կուսակցության՝ իր խոսքով բացահայտումները։ “Այս նախաձեռնությունը դրսից կառավարվող ուժերի հրահանգով փորձում է երկրի հիմքերը խարխլել։ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նախագահական ընտրություններին Պարույր Հայրիկյանի վստահված անձն էր, մտերիմ ընկերը։ Նրան …
Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել Սեպ 25,2013 17:15 Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել եւ զբաղեցնում է վիզային սահմանափակումների ինդեքսի 72-րդ հորիզոնականը: Հայաստանի հետ նույն հորիզոնականում են Բենինը, Կոտ-դ-Իվուարը, Սենեգալը եւ Մավրիտանիան: Նոր զեկույցը հրապարակել է Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը, որը վերլուծել է 219 երկիր: Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 173 երկիր: Այդ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան