Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 327-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ РИА Новости-ի՝ զոհերի թիվը հասել է 327-ի :Զոհերի մեծ մասը բնակվում էր Բելուջիստան նահանգում: Տեղի վարչակազմի տեղեկություններով՝ 285 մարդ զոհվել է Ավարան նահանգում: Եվս 42 մարդու մարմին հայտնաբերվել է Կեխ նահանգում: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Հիշեցնենք, որ երեկ Պակիստանի հարավ-արևմուտքում կրկնակի երկրաշարժ է գրանցվել: Առաջին ցնցումների ուժգնությունը 7,8 մագնիտուդ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից 69 կմ հեռու, իսկ հիպոկենտրոնը ՝ 15 կմ խորության վրա: Որոշ ժամանակ անց նոր՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:




Լրահոս