Անի Զախարյանը առաջարկ է արել Սամվել Ալեքսանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը այսօր ասուլիս էր հրավիրել,  որպեսզի ներկայացնի Երևանի “Ծածկած շուկայի” (“Փակ շուկայի”) շինարարության դեմ բողոքողների իրական մոտիվացիայի մասին իր կուսակցության՝ իր խոսքով բացահայտումները։
“Այս նախաձեռնությունը դրսից կառավարվող ուժերի հրահանգով փորձում է երկրի հիմքերը խարխլել։ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նախագահական ընտրություններին Պարույր Հայրիկյանի վստահված անձն էր, մտերիմ ընկերը։ Նրան այնուհետև տեսնում ենք Նախախորհրդարան կոչված նախաձեռնության կողքին՝ բավականին ակտիվ հայրենասիրական դրսևորումներով հանդես գալով։ Կարո Եղնուկյանը բուլղարահայ է, եկել է Հայաստան ընտանիքով, այնուհետև 1971-ին տեղափոխվել է ընտանիքով Բաքու, հայասեր այդ ընտանիքը բավականին երկար ժամանակ գործունեություն է ծավալել Ադրբեջանում”,– ներկայացրեց նա։
Անիի խոսքերով` Գարեգին Չուգազսյանն ու Տիգրան Խզմալյանը գնացել ու համոզել են “Հարսնաքար” ռեստորանային համալիրում սպանված ռազման բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին, որպեսզի նրան մահվան դեպքին քաղաքական ենթատեքստ տան։ 
Վերջում նա շեշտեց, որ կողմ է “Փակ շուկայի” նորովի վերականգնմանը:
“Երբ փակ շուկան վատ վիճակում էր, կռիսանոց էր, ո՞ւր էին նախաձեռնողները, որ բարձրաձայնեին եւ ասեին, որ այն պետք է վերականգնվի եւ ստանա ուրույն տեսքը: Հստակ, գեղեցիկ վերանորոգված է, բավականին հետաքրքիր մոնումենտալ լուծումներ է տրված, կան փաստեր, որ դա ծառայելու է փակ շուկա, պահպանված է արտաքին տեսքը”,- ասաց Անի Զախարյանը:
Նա նշեց, որ “Ծածկած շուկայի” տիրոջը առաջարկում է, որ այնտեղ հատված լինի եւ դա տրամադրվի խեցեգործությանը, փայտաշինությանը, ոսկերչությանը: Անի Զախարյանը գիտի, թե ով է այդտեղի սեփականատերը, նրան անձամբ չի ասել առաջարկները, դա անում է լրատվամիջոցների միջոցով:
Նա կողմնակից է, որ “Ծածկած շուկան” շահագործման հանձնվի ժամանակակից տեսքով, ժամանակակից լուծումներով, նաեւ շեշտում է, որ դա ծառայելու է որպես աշխատատեղ շատերի համար, “գեղագիտական ճաշակ կա, ձեւ կա, չափ կա”:




Լրահոս