Ավտոճանապարհներին եւ Երեւանի փողոցներում տեղադրած արագաչափերը, տեսախցիկները եւ վճարովի կանգառները, որ, իբր, կոչված են նպաստելու անվտանգ երթեւեկության ապահովմանը, ըստ պաշտոնական վիճակագրության, ոչ մի նմանօրինակ դրական արդյունք չեն արձանագրել, ընդհակառակը՝ վերջին 4 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանցում զոհերի թիվը տարեցտարի աճել է։ Դրանք իրականում, տուգանքների սահմանված անհիմն բարձր դրույքաչափերով, գործում են որպես ժողովրդին թալանելու լրացուցիչ մեխանիզմներ։ …