Սերժ Սարգսյանի ցուցանիշը նվազում է, Րաֆֆի Հովհաննիսյանի թվերն` աճում (ֆոտո) Փետ 18,2013 23:25 Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 23:00-ի տվյալներով, մշակվել են ձայների 0:95 տոկոսը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. շ 1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան 77,22% (11154 ձայն) 2. “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան –19% (2745) 3. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 1,88% (272) 4. …
Նախնական արդյունքներ 48 ընտրատեղամասից Փետ 18,2013 23:22 ԿԸՀ-ն հրապարակել է 48 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները: Հրանտ Բագրատյան- 206՝ 1.11% Պարույր Հայրիկյան-163՝ 0.87% Րաֆֆի Հովհաննիսյան- 4868՝ 26.12% Անդրիաս Ղուկասյան- 64՝ 0.34% Արման Մելիքյան- 35՝ 0.19% Սերժ Սարգսյան- 12 996՝ 69.74% Վարդան Սեդրակյան- 302՝ 1.62%
նախնական արդյունքներ 14 ընտրատեղամասից Փետ 18,2013 23:11 ԿԸՀ-ն հրապարակել է 14 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները: Հրանտ Բագրատյան- 45՝ 0.69% Պարույր Հայրիկյան-47՝ 0.72% Րաֆֆի Հովհաննիսյան- 925՝ 14.12% Անդրիաս Ղուկասյան- 15՝ 0.23% Արման Մելիքյան- 13՝ 0.20% Սերժ Սարգսյան- 5259՝ 80.27% Վարդան Սեդրակյան- 248` 3.79%
Սերժ Սարգսյանը հաղթեց. ԿԸՀ-ն ամփոփել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները Փետ 18,2013 22:24 Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկում են ՀՀ դիվանագիտական-հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները: Ընտրողների ընդհանուր թիվը 228 է, անվավեր քվերաթերիկների թիվը՝ 4: Ըստ քվեարկության արդյունքների՝ առաջատարն է Սերժ Սարգսյանը: Ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ. Սերժ …
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության փաստերը Փետ 18,2013 21:31 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով: Մասնավորապես՝ հարձակման է ենթարկվել www.1in .am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը: բռնություն է կիրառվել www.lragir .am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ: Նման ճնշումները և …
ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 60.05%-ը Փետ 18,2013 21:21 2013 թվականի փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններին 2.505.980 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է 1.518.407-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 60.05%-ը: Երևան. 445.338 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 53.99%-ը Արագածոտն. 72.696 կամ 63.60% Արարատ. 157.506 կամ 73.92% Արմավիր. 127.845 կամ 56.92% Գեղարքունիք. 128.796 կամ 69.06% Լոռի. 143.059 կամ 60.15% …
Ժամը 20-ի դրությամբ դատարանները 17 հայցադիմում են ստացել Փետ 18,2013 21:09 Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 20-ի դրությամբ 17 հայցադիմում է ստացվել: Այդ մասին հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Դրանցից բավարարվել է 13-ը, 1-ը մերժվել է, 1-ը` վերադարձվել, եւս երկուսը` մերժել են ընդունել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 4 հայցադիմում է ստացել, որոնցից 1-ը մերժվել …
Մենք վաղուց արժանի էինք նման ընտրությունների. Արմեն Աշոտյան Փետ 18,2013 21:07 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Մենք վաղուց արժանի էինք նման ընտրություններին: Իշխանությունները կատարեցին մեր նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը: Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց և հերքվեց տեղում, մնացած ահազանգերը ևս ուսումնասիրության և օրինական ընթացքի ենթակա են: Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որն հետևողականորեն պետք է խնամվի և …
Քրեակատարողական հիմնարկներում ընտրությանը մասնակցել է 978 կալանավոր Փետ 18,2013 20:58 ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրելու իրավունք ունեցող 1028 կալանավորված անձանցից ընտրությանը մասնակցել է 978-ը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: ՀՀ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 4742 անձ:
Քրեական գործ՝ կրկնակի քվեարկության համար Փետ 18,2013 20:46 ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի …
17 Հունվար 09:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեղի ունեցածը իր որոշումն էր». ինչո՞ւ իրեն կյանքից զրկեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը. հարցաքննված հարևաններն ու ԱԱԾ նախկին տնօրենը՝ դեպքից 5 տարի անց
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից