Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի արձանագրած խախտումները 08:00-18:00 միջակայքում Փետ 18,2013 20:34 1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջև երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվելև Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված՝ Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը: …
Սերժ Սարգսյան՝ 58 %, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 32 %. Exit Poll Փետ 18,2013 20:14 Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013-ի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը: Ըստ “Արմնյուզի” …
Ընտրությունն ավարտված է, ընտրական տեղամասերը փակվեցին Փետ 18,2013 20:12 Հայաստանում ժամը 20:00-ին ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Հանրապետության ամբողջ տարածքում փակվել են 1988 ընտրատեղամասերը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 էր: Ընտրությունների քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է ՀՀ քաղաքացիներից 1.259.374-ը կամ ընտրողների ընդհանուր թվի …
Մի խուրձ չկնքված քվեաթերթիկներ են հայտնվել Փետ 18,2013 20:08 6/36 տեղամասում ԵԱՀԿ-ի դիտորդը նկատել է, որ քվեաթերթիկների մի խուրձը կնքված չէ: Հայաստանում Հելսինկյան կոմիտեն տեղեկացնում է, որ հանձնաժողովի անդամներին և նախագահին տեղեկացվել է այս մասին: Չկնքված քվեաթերթիկները եղել են 38-ը, նշանակում է այդ տրցակից արդեն 62-ը օգտագործվել են ընտրողների կողմից: Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվել է քվեատուփի չկնքված քվեաթերթիկները կնքել և ճանաչել սահմանված նմուշի: Առաջարկը …
Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը Փետ 18,2013 20:06 Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ժամը 18.00 դրությամբ ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցել է ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100 տոկոսը: Հայտարարությունում նշվում է. “Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ …
ՄԻՊ գրասենյակը թեժ գծով 129 ահազանգ է ստացել Փետ 18,2013 20:04 Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչև փետրվարի 18-ը ՄԻՊ 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ: Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 8.00-ից մինչև 19.00-ն 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ: Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի …
Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիսանալ Փետ 18,2013 20:02 ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. “3/30 ընտրատեղամասից՝ www.tert .am կայքի հրապարակման մասին. Հրապարակման մեջ նշվում է ,կես կատակ, կես լուրջե արտահայտությունը, ինչը արդեն իսկ հավաստում է տեղեկատվության ոչ օրինաչափ լինելը: Զինծառայողները պարզապես ունեցել են բարձր տրամադրություն (ինչը արձանագրել է լրագրողի տեսախցիկը), որևիցե հանգամանքով կամ անձով կաշկանդված չեն եղել, կարողացել են …
Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք 8/27-ում Փետ 18,2013 19:48 8/27 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, ընտրողը գնացել է ըննտրատեղամաս ու հայտնաբերել, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի անդամներն ասել են, որ պետք է բողոքարկի: Ընտրողը iLur .am-ին ասել է, որ չի բողոքարկել, քանի որ իր երեխան մանկապարտեզ է հաճախում, որտեղ բոլորին գումար են բաժանել: iLur …
ՀՀԿ-ն պատասխանում է Ժառանգությանը Փետ 18,2013 19:45 “Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի “Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում” տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ “Ժառանգության” եւ “ՀԱԿ”-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական …
ՔՀԻ-ն խախտումների մասին ահազանգեր է ստացել. Ժամը 19:30-ի դրությամբ Փետ 18,2013 19:43 Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ընտրական խախտումների մասին մի շարք ահազանգեր է ստացել ժամը 19:30-ի դրությամբ: Արտաշատի թիվ 17/7 ընտրատեղամասից թեժ գծին ահազանգել է “Իրավունքի Եվրոպա” ՀԿ-ի դիտորդը եւ տեղեկացրել է, որ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, որի վերաբերյալ արձանագրություն կազմած դիտորդի նկատմամբ ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամները։ 17։30-18։30 – Երեւանի թիվ 11/29 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդն …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
07 Մարտ 20:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի ստվերում. 55 օր գերության մեջ. «Բաքվի բանտում մեզ ծեծել են, տոկի տվել, ձեռքերս վառել»
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը