168 ժամ. Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցել է նաեվ Վարդան Ղուկասյանի որդին Հուն 22,2013 10:25 “168 ժամ”-ի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել …
ՀԺ. Ոստիկանական բեսպրեդելը Հուն 22,2013 10:23 Երեկ “Հակահարված Art” խմբի մի բանի երիտասարդներ հերթական ակցիան են իրականացրել ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժանմունքի շրջակայքում: Երիտասարդները պաստառ են փակցնելու հարակից շենքերից մեկի պատին: Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը: Դեռ ակցիայից առաջ, մի քանի տասնյակ ոստիկաններ պաշարել են տարածքը, որտեղ գտնվում է նաև “Հժ”-ի խմբագրությունը: Ակցիան “նվիրված …
Ժողովուրդ. Վազգեն Խաչիկյանի գործը կուղարկեն դատարան Հուն 22,2013 10:20 Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի ,թոշակներիե գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան: Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլեւս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին: Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տեւելու, քանի որ գործի նյութերը …
Հրապարակ. ՀՅԴ անդամների մասնակցությունն ընտրություններին պարտադիր է Հուն 22,2013 10:19 ՀՅԴ-ում շարունակվում են քննարկումները, թե ինչ դիրքորոշում դրսևորել փետրվարի 18-ին: Ըստ “Հրապարակ”-ի՝ ՀՅԴ մի հատվածը կարծում է, որ կարելի է սեփական էլեկտորատին կոչ անել ձայն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այս առաջարկին դեմ արտահայտվողներն ավելի շատ են: Եվ ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման: Ըստ ՀՅԴ թերթի աղբյուրների՝ առաջիկայում ՀՅԴ ԳՄ-ն շրջաբերական կհղի կառույցներին, որտեղ ի …
Ժողովուրդ. Օլիգարխների մրցավազք Սերժ Սարգսյանի համար Հուն 22,2013 10:11 Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ երևանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երևանում՝ իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն՝ մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, և յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար: …
168 ժամ. ՀԱԿ-ը որոշել է լրացուցիչ եկամուտ ստանալ Հուն 22,2013 10:08 “168 ժամ” թերթի տեղեկություններով, ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում` ՏԸՀ-ներում ունեցած տեղերը չտալ նախագահի որեւէ թեկնածուի, անգամ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: ՛Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները եւ ակտիվիստները: ՀԱԿ-ում կարծում են, որ հանձնաժողովի անդամության համար պետության կողմից նրանց վճարվող 32 հազար դրամը լրացուցիչ եկամուտ կհանդիսանա ՀԱԿ անդամների համար: …
ՀԺ. Փոփոխություններ էթիկայի հանձնաժողովում Հուն 22,2013 10:05 Աժ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլևս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը: Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերևս …
Ժողովուրդ Սյունիքի մարզում պատերազմ է սկսվել Հուն 22,2013 10:03 “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ վերջին օրերին Սյունիքի մարզում “պատերազմ” է սկսվել, կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը`կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Բայց …
Հրապարակ. Բագրատյանը մերժել է Զուրաբյանին աշխատանքի ընդունելու Տեր-Պետրոսյանի խնդրանքը Հուն 22,2013 10:01 Մինչ այս պահը ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած “Հրապարակ”-ի աղբյուրները պնդում են, որ թե՛ “Ազատ դեմոկրատները”, թե՛ Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու “Հանրապետությունը”, այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը՝ Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան: Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես …
Ժողովուրդ. Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում Հուն 22,2013 09:56 Մինչ նախագահի թեկնածուները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները տարված են ընտրություններով և քաղաքական խաղերով, ՕԵԿ նախագահ և պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում: “Ժողովուրդ”-ը ներկայացնում է մի քանի տվյալներ. եթե 2007թ. Աժ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի հայտարարագրում նշված է եղել, որ նա որևէ սեփականություն, բիզնես չունի, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 8 …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան