ՋՐԱՉԱՓԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԻՄԱՍՏ Սեպ 14,2013 00:00 Վարդենիս քաղաքի խմելու ջուրը սպառողներին հասնում է ինքնահոս եղանակով, սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բնակիչներին պարտադրում է ջրաչափեր տեղադրել, ինչին նրանք դեմ են: Ջրաչափեր տեղադրելուն դեմ են նաեւ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցները: Նրանց կարծիքով՝ Վարդենիսում ջրաչափերի տեղադրումը կարող է արդարացված լինել միայն բազմաբնակարան շենքերում: Բայց հետաքրքիրն այն է, որ ընկերությունը բնակիչներին է պարտադրում ջրաչափ տեղադրել: «Բա մարդն ինչո՞վ …
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ Սեպ 14,2013 00:00 Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին աշխատակից Էդգար Ամիրյանը 2013 թվականի հուլիսի 24-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի տնօրենի 2013թ. հունիսի 29-ի հրամանն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելու պահանջով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը, ուսումնասիրելով հայցադիմումը եւ կից ներկայացված …
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ Սեպ 14,2013 00:00 Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան գրադարանը տեղակայված է քաղաքային մշակույթի տանը: Վնասված տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս: Գրադարանի աշխատակիցներն առաստաղի տակ պոլիէթիլենային տոպրակներ են կախում, գրադարանում դույլեր տեղադրում, որպեսզի անձրեւաջրերը չվնասեն գրքային ֆոնդը: Աիդա Ափրոյանը, որը Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է, «Ժողովուրդ»-ին ասաց, որ համակարգի մեջ ներառված գրադարաններում ընդհանուր առմամբ առկա է 135 հազար կտոր …
ԴԱՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Սեպ 14,2013 00:00 Օրերս «Ani Qochar PRODUCTION»-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի լույսընծայումը: Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Անին հայտնեց, որ իր դեմ Panarmenian Media Group-ի ներկայացված հայցը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, այսինքն՝ հայցի այն մասը, որ պահանջում է …
ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ ԵՎ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ Սեպ 14,2013 00:00 Նախկինում Վրաստանը մեր քաղաքացիներին մատչելի հանգիստ էր ապահովում, իսկ նրանց մեքենաներին՝ մատչելի անվադողեր: Սակայն հայ վարորդները զրկվեցին իրենց մաշված անվադողերը թարմացնելու հնարավորությունից, երբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա նոյեմբերի սկզբից հրահանգեց մաքսազերծել Վրաստանից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների նոր անվադողերը: Եվ հիմա մաքսակետերում ամենայն մանրամասնությամբ զննում են մեքենաները՝ պարզելու համար, թե արդյոք նոր են Հայաստան վերադարձող …
Սեպ 14,2013 00:00 «Ռաբիսության հետ կապված՝ ասեմ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ Բեթհովենը դա շուն ա, Մոցարտը դա կոնֆետ ա, Չարենցը դա հազարանոց ա, Կոմիտասը դա փողոց ա»: Ռուբեն Ջաղինյան Եթե Ռ. Ջաղինյանին թվում է, թե ինքը մեծ հայտնագործություն արեց, ապա սխալվում է: Չնայած իրականում ինքն էլ շատ լավ կիմանա, որ ռաբիսության առումով այսօրվա ժամանակահատվածը չի տարբերվում …
Սեպ 14,2013 00:00 «Աղջիկը պիտի մանկուց իմանա, որ հնազանդ է լինելու: Չնայած շատ է լինում, որ երկու տարուց տերը հնազանդ է դառնում, հնազանդը՝ տեր»: Հովհաննես Մարգարյան Գենդերային հավասարության մասին օրենքը ներկայացնելուց հետո ՕԵԿ-ական պատգամավորը հիմա էլ անցավ նոր ծայրահեղության` կնոջ հնազանդություն է փորձում քարոզել, ինչից միջնադարի հոտ է գալիս: Ըստ նրա` կա՛մ պետք է լինի այլասերվածություն, կա՛մ կնոջ …
Սեպ 14,2013 00:00 «Կարող եմ ասել, որ համոզված եմ` երկրի նախագահն ամեն ինչ անում է երկրի համար, որպեսզի լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն»: Գարեգին Նուշիկյան Մենք էլ կարող ենք ասել, որ համոզված ենք, որ երկրի ոչ լեգիտիմ նախագահն ամեն ինչ անում է քրեաօլիգարխների համար, ՀՀԿ-ական գործարար պատգամավորների համար, որոնցից մեկը Գարեգին Նուշիկյանն է: Ամեն ինչ անում է, որ նրանց …
ԼՈՒՐԵՐ Սեպ 14,2013 00:00 ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԱՀՀ կառավարության որոշմամբ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի արդարադատության ակադեմիա, որը կփոխարինի դատական ու դատախազական դպրոցներին: Ակադեմիան կհիմնվի Երեւանի Փիրումյանների փողոցում: Այն կպատրաստի դատավորների ու դատախազների թեկնածուներին: ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸՀՀ սահմանադրական բարեփոխումների նորաստեղծ հանձնաժողովը երեկ հրավիրել է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, դրանց լուսաբանման կարգը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան