ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին աշխատակից Էդգար Ամիրյանը 2013 թվականի հուլիսի 24-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի տնօրենի 2013թ. հունիսի 29-ի հրամանն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելու պահանջով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը, ուսումնասիրելով հայցադիմումը եւ կից ներկայացված փաստաթղթերը, որոշել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ թերի է լրացված: Էդգար Ամիրյանը հայցադիմումը շտկելուց հետո այն նորից է ներկայացրել դատարան: Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Նշենք, որ Էդգար Ամիրյանը համարվում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմներից: Նրան աշխատանքից ազատելը եւ վերջինիս հայցադիմումը կարելի է համարել Վարուժան Ներսիսյանի եւ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի միջեւ շարունակվող հակադրության դրվագներից մեկը:




Լրահոս