ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռաբիսության հետ կապված՝ ասեմ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ Բեթհովենը դա շուն ա, Մոցարտը դա կոնֆետ ա, Չարենցը դա հազարանոց ա, Կոմիտասը դա փողոց ա»:

Ռուբեն Ջաղինյան

Եթե Ռ. Ջաղինյանին թվում է, թե ինքը մեծ հայտնագործություն արեց, ապա սխալվում է: Չնայած իրականում ինքն էլ շատ լավ կիմանա, որ ռաբիսության առումով այսօրվա ժամանակահատվածը չի տարբերվում նախորդից: Ռաբիսությունը եղել է նաեւ այն ժամանակ, երբ ինքը` Ջաղինյանը, «Շարմ»-ում էր, եւ տարիների ընթացքում բազմաթիվ պետական միջոցառումների համար «Շարմ»-ը պետբյուջեից գումարներ էր ստանում: Այն ժամանակ Ջաղինյանը ռաբիսության դեմ չէր պայքարում, այդ նույն ռաբիսությունը հավանաբար իրեն ձեռնտու էր փող աշխատելու համար: Հիմա ի՞նչը փոխվեց. պաշտոն ստացավ, եւ արդեն մոտը ճաշա՞կ ձեւավորվեց:




Լրահոս