ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան գրադարանը տեղակայված է քաղաքային մշակույթի տանը: Վնասված տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս: Գրադարանի աշխատակիցներն առաստաղի տակ պոլիէթիլենային տոպրակներ են կախում, գրադարանում դույլեր տեղադրում, որպեսզի անձրեւաջրերը չվնասեն գրքային ֆոնդը: Աիդա Ափրոյանը, որը  Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է, «Ժողովուրդ»-ին ասաց, որ համակարգի մեջ ներառված գրադարաններում ընդհանուր առմամբ առկա է 135 հազար կտոր գրականություն, որից 10 հազարը գտնվում է ծակ տանիքի տակ պատսպարված սենյակում: Նա հայտնեց, որ Ղազարոս Աղայանի անվան գրադարանը Հայաստանի ամենահին գրադարանն է: Այդ գրադարանի հենքի վրա է 1990 թվականին ստեղծվել Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե երբ է նորոգվելու քաղաքային մշակույթի տունը, որտեղ տեղավորված է նաեւ գրադարանը: Քաղաքապետն ասաց, որ մշակույթի տունը նախատեսված է նորոգել 2014 թվականին:




Լրահոս