ԱՄՆ -ն դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Մար 04,2014 10:10 Պենտագոնը դադարեցնում է Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական համագործակցություն` Ուկրաինայի շուրջ ձևավորված իրավիճակի պատճառով:
«Տոնուս»-ից խաբվածներն այսօր կհավաքվեն Մար 04,2014 09:55 «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված՝ Դավիթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակարանատերեր այսօր հավաքվելու են Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ»-ի մոտ: Այս անգամ քաղաքացիներին զայրացրել է բանկի կողմից առաջարկվող պայմաններն ու բանկի աշխատակիցների դանդաղ աշխատելաոճը: Իսկ մինչ այդ նշենք, որ այս ընթացքում բանկի համապատասխան աշխատակիցներն անհատական հանդիպումներ են ունեցել յուրաքանչյուր քաղաքացու հետ: …
Մուծումների խնդիրը տնօրենների գործն է.«Հրապարակ» Մար 04,2014 09:47 «Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց պիտի նաև օրինախախտ չլինես: Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա-նրա նկատմամբ»:
Ուրբաթ օրը, ժամը 12-ին Հովիկ Աբրահամյանի «ելիցի» օրն է.«Հրապարակ» Մար 04,2014 09:45 Իշխանական թեւում հատուկ քննարկման թեմա է, թե իրեն հատկացված օրերին որ պաշտոնյան ինչքան է մնում նախագահի մոտ:
Մարզպետի հովանավորյալը ճնշել է թեկնածուին.«Ժողովուրդ» Մար 04,2014 09:45 Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: «Ժողովուրդ» -ի խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնեցին, որ մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների միջև ծեծուջարդ է եղել, և վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում:
Մարգվելաշվիլիի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարևանները.«Ժողովուրդ» Մար 04,2014 09:44 Ինչպես հայտնի է, ՀՀ-ում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց նաև Էջմիածին քաղաքում բնակվող իր բանակային տարիներից ծանոթ ընկերոջը՝ Ռոբերտ Աբրահամյանին:
Ռուբլին փլուզվում է.«Հայկական Ժամանակ» Մար 04,2014 09:41 Ռուսաստանում աննախադեպ ֆինանսական ճգնաժամ է սկսվել: Միայն երեկվա ընթացքում ռուսական արժեթղթերը արժեզրկվել են 13 տոկոսով: Իսկ մեկ դոլարի գինը հասել է 37 ռուբլու, ինչը այդ արժույթի պատմական ամենացածր ցուցանիշն է:
Հանուն ինչի՞.«Հայկական Ժամանակ» Մար 04,2014 09:40 Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսզի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի:
Ռուսական զորքերը Ուկրաինայում.«Հայկական Ժամանակ» Մար 04,2014 09:38 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցից հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ասել, թե «ինքը վստահ չէ, որ Պուտինը պահպանում է կապը իրականության հետ»: Մերկելն ասել է, թե «Պուտինը գտնվում է ուրիշ աշխարհում»:
Օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել.«Ժողովուրդ» Մար 04,2014 09:36 Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել: Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված:
07 Հոկտեմբեր 17:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին
08 Հոկտեմբեր 12:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ
02 Հոկտեմբեր 07:21 Ո՞ր կաթնամթերքի հիմքում է պարսկական կասկածելի ծագումով սերուցքը. ցանկ․ «Ժողովուրդ»
01 Հոկտեմբեր 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն
27 Սեպտեմբեր 11:49 14-ամյա տղային նստեցրել են ավտոմեքենան, տարել «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ խոստովանի վերջերս կատարված մի գողությունում իր մասնակցությունը
25 Սեպտեմբեր 14:22 Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
14 Սեպտեմբեր 21:50 Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև