«Տոնուս»-ից խաբվածներն այսօր կհավաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված՝ Դավիթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակարանատերեր այսօր հավաքվելու են Սայաթ-Նովա հասցեում գտնվող  «Արցախբանկ»-ի մոտ: Այս անգամ քաղաքացիներին զայրացրել է բանկի կողմից առաջարկվող պայմաններն ու բանկի աշխատակիցների դանդաղ աշխատելաոճը: Իսկ մինչ այդ նշենք, որ այս ընթացքում բանկի համապատասխան աշխատակիցներն անհատական հանդիպումներ են ունեցել յուրաքանչյուր քաղաքացու հետ: Նրանք տուժած բնակիչներին առաջարկել են Երեւանի մեկ այլ հասցեում բնակարան, կամ բնակարանի գումարը: Եթե լինեն մարդիկ, ովքեր բնակարանն են պահանջում, ապա նրանց հետ պետք է պայմանագիր կնքվի, իսկ նրանք, ովքեր գումարն են ուզում, նրանց գումարը կտրվի: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր դատի էին տվել ընկերությանը: Նրանք պայմանագիր էին կնքել ընկերության հետ եւ վճարել գումարը ու մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն առ այսօր չեն տվել: Այս գործով դատական նիստը կկայանա մարտի 10-ին, որն ըստ բնակիչների՝ հարցին վերջնական լուծում կտա:




Լրահոս