Մարգվելաշվիլիի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարևանները.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրում է`

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց նաև Էջմիածին քաղաքում բնակվող իր բանակային տարիներից ծանոթ ընկերոջը՝ Ռոբերտ Աբրահամյանին: Սակայն, ինչպես պնդում են Էջմիածնի` «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Մարգվելաշվիլիի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարևանները: Բանն այն է, որ Վրաստանի նախագահի այցից առաջ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Նշենք, որ Վրաստանի նախագահը Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել է փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ և մինչ օրս ջերմ, ընկերական հարաբերություններ ունի նրա հետ: Ի դեպ, Ռ. Աբրահամյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում և աշխատում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում:




Լրահոս