Ռուբլին փլուզվում է.«Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է`

Ռուսաստանում աննախադեպ ֆինանսական ճգնաժամ է սկսվել: Միայն երեկվա ընթացքում ռուսական արժեթղթերը արժեզրկվել են 13 տոկոսով: Իսկ մեկ դոլարի գինը հասել է 37 ռուբլու, ինչը այդ արժույթի պատմական ամենացածր ցուցանիշն է:

Երեկ ՌԴ կենտրոնական բանկը մոտ 10 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել ռուբլու փլուզումը կանխելու նպատակով: Նման ծավալների ինտերվենցիա ԿԲ-ն դեռ երբեք չէր իրականացրել: Ռուսաստանում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակը ուղղակի ազդեցություն կարող է թողնել ՀՀ տնտեսության վրա: Դա առաջին հերթին կդրսևորվի ՌԴ-ից մուտք գործող մասնավոր տրանսֆերտների նվազման տեսքով:




Լրահոս