Ազգային ժողովում այսօր կքննարկվի կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են նոր կետ ավելացնել եւ քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Մասնավորապես, փոփոխության մեջ ասվում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, …