Պետական եկամուտների կոմիտեից Armlur.am-ին տեղեկացնում են, որ, ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաեւ այլ մաքսատուն-վարչություններում։ Մասնավորապես, մինչեւ 2023թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների …