ԼՈՒՐ ԿԱԴՐ Սեպ 05,2023 23:24 Լուսանկարը՝ համացանցից Հունգարիայի Սեգեդ քաղաքում 2023 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաեւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գեւորգյանը։ ԿԱՐԳ ՀԱՐՑ. …
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ՝ 19-ՐԴ ԴԱՐԻՑ Սեպ 05,2023 23:23 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը՝ մեկ տեղում: Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից» 19-րդ դարի հայկական գորգարվեստը, նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ցուցադրությունը բացվել է Հայաստանի պատմության թանգարանում՝ թանգարանի եւ «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով բոլորին յուրահատուկ ցուցադրության բացման կապակցությամբ, ընդգծեց, որ …
ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐ՝ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ Սեպ 05,2023 23:22 Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականից Հայաստանում էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղերը պետությունը կապահովի անվճար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա, որոնցից, 2021թ. տվյալներով, 121-ը` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ): Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր եւ ճանաչողական …
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Սեպ 05,2023 23:21 «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։ «Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ …
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ՝ ԳՈՒՄԱՐՈՎ Սեպ 05,2023 23:19 Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։ Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք: «Մասնավորապես, քրեական վարույթով պարզվել …
ՈՒՇԱՑԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ Սեպ 05,2023 23:15 Հրաժարականի դիմում ներկայացրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել, ինչպես նաեւ այն, թե ով է լինելու հաջորդ նախագահը: Նախկին նախագահը գրառման մեջ մեկ անգամ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից վայր է դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականի դիմումի հիման վրա՝ այդ …
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Սեպ 05,2023 23:14 Սեպտեմբերի 4-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով: Մեկ կտրոնի դիմաց յուրաքանչյուր քաղաքացի կստանա ընդամենը կես կտոր հաց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը պատմեց, որ դպրոցներ են փակվել, որպեսզի այնտեղ կտրոններ բաժանեն մարդկանց: -Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Աղ չկա, ալյուր չկա, հաց չկա… Մի քանի դպրոց փակվել …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
08 Մայիս 07:19 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց