Արցախը հանձնված չէ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանն Արցախը լուծարելու փաստաթուղթ չի ստորագրել: -Պարո՛ն Սարգսյան, Դուք՝ որպես Ստեփանակերտի քաղաքապետ, ի՞նչ կասեք, ի՞նչ էր կատարվում վերջին օրերին Ստեփանակերտում, ինչո՞ւ, ի վերջո, հանձնվեց Արցախը: -Խաղ է կատարվել, Արցախը չի հանձնվել, մարդկանց անվտանգության համար են իրենց տարհանել, արդեն հակառակորդը շրջապատել էր …