Տեխնոլոգիական կրթությունը «Արմաթ» տեխնոլոգիական աշխատանոցներով հասնում է Հայաստանի 8 համայնք՝ Երանոս, Արտիմետ, Նոր Խարբերդ, Ապագա, Քարակերտ, Խորոնք, Զոլաքար, Աբովյան: Համայնքներն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդատվական աջակցությամբ կբացեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: «Մենք նաեւ մշակույթ ենք ձեւավորում, որ «Արմաթ»-ներ բացելու գործը համայնքներն իրենց ձեռքն են վերցնում ամբողջությամբ։ ԱՏՁՄ-ն փորձարկում է աշխատանոցներ բացելու նոր մեխանիզմ, որը դեռեւս …