Նախարար լինելու տարիներին Յուրի Վարդանյանի կարողությունն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազորդ դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը նախարար լինելու տարիներին արդեն հասցրել է մեծացնել իր կարողությունը և նոր գումարներ վաստակել: Դա է վկայում նրա ունեցվածքի և գույքի մասին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված  հայտարարագիրը:

Դեռևս 2012թ. հայտարարագրում Յ. Վարդանյանը նշել էր ընդամենը 650,000 դրամ կարողություն, իսկ որպես եկամտի աղբյուր` աշխատանքի վարձատրությունը: Արդեն 2013թ. հայտարարագրում նա նշել է, թե ունի 1 մլն 250 հազար դրամ: 1 տարվա ընթացքում կրկին աշխատանքի վարձատրություններից վաստակել է 5 մլն 808 հազար դրամ:

Վարդանյանի վերջին հայտարարգիրը ներկայացված է հուլիսի 11-ին, երբ արդեն դեսպան էր նշանակվել: Ըստ դրա էլ` 2013թ. ընթացքում նա ունեցել է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողին ամրակայված այլ գույք և մեկ անհատական բնակելի տուն:

Բացի դա` Վրաստանում ՀՀ դեսպանն ունի հինգ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` FORD EXCURSION V10 6.8 L, FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL, MERCEDES-BENZ 500 S, FORD E 150 և LEXUS GX 470 մակնիշների:

Յուրի Վարդանյանի դրամական միջոցներում կրկին աճ է գրանցվել, և նրա դրամական միջոցները կազմում են 3 մլն 220 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում վաստակել է 6 մլն դրամից ավել գումար:

 




Լրահոս