ՕԵԿ-ի հանրահավաքին միայն օեկականներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Օրինաց Երկիր» կուսակցության հանարահավաքը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ:

Այս պահին հրապարակի տարածքը դեռ այնքան էլ մարդաշատ չէ: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքի հիմնական մասնակիցները կուսակցության անդամներն են. քաղաքացիներ, որոնք ուղղակի ցանկություն են հայտնել մասնակցել հանրահավաքին, ներկաներից շատ քիչ մասն են կազմում: Դեռևս այլ կուսակցության անդամներ չեն նկատվում:




Լրահոս