Հուլիսի 19-ից 21-ը Մալայզիայի պետական դրոշները կիջեցվեն՝ մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով հայտարարված սուգի պատճառով: Այդ մասին կարգադրություն է արել երկրի վարչապետ Նաջիփ Թուն Ռազակը:
Կառավարության ղեկավարը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել՝ տեղի ունեցած միջադեպը քննարկելու նպատակով: Նախնականն տեղեկությունների համաձայն, պատգամավորները նիստ կգումարեն հուլիսի 23-ին:
Վարչական շենքերի, առևտրի կենտրոնների, մետրոյի կայարանների մոտ դրված են վահանակներ, որոնց վրա ցավակցություններ են բոլոր զոհվածների հարազատներին: Հետաձգվել են զվարճանքի շատ միջոցառումներ: Որոնման Google համակարգը մալայզիական էջի վրա վթարում զոհվածների հիշատակի «մոմ» է վառել:
«Մալազիական ավիաուղիներ» ընկերության տվյալներով, կործանված ինքնաթիռում Մալայզիայի 44 քաղաքացի կար, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: