Սխալ է համեմատել Մեսսիին և Մարադոնային. Նեստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստայի կարծիքով`  Լիոնել Մեսսիի և  Դիեգո Մարադոնայի միջև տարվող համեմատությունները սխալ են:

«Չեմ կարծում, թե այժմ ճիշտ է համեմատել Մեսսիին և Մարադոնային: Երբ Մեսսին ավարտի կարիերան, այն ժամանակ կարելի է զուգահեռներ անցկացնել այս երկու ֆուտբոլիստների միջև:

Մեսսին ևս մեկ շանս ունի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Իհարկե, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների թվում է», – նշել է Նեստան:




Լրահոս