Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ՓԾ կողմից անցկացրած խոշոր ուսումնավարժանքի և հուլիսի 21-29-ը տեղի ունենալիք INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին:
Նախարարին զեկուցվեց հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Անցյալ շաբաթ Լոռու մարզում տեղադրվել է 10 նոր հակակարկտային կայան։
Ա. Երիցյանին ներկայացվեցին սեպտեմբերի 4-ի` ԱԻՆ աշխատակցի օրվա տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: