
Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռները Ուկրաինայի օդային տարածքը շրջանցելու նպատակով թռչում են Սիրիայի և Իրաքի վրայով: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Մասնավորապես, կիրակի օրը մալայզիական ավիաընկերության MH4 չվերթը, որն ուղևորվում էր Կուալա Լումպուրայից Լոնդոն, անցել է սիրիական Հոմսի վրայով: Այսօր այդ նույն չվերթն անցել է մեկ այլ երթուղով՝ Իրաքի օդային տարածքի վրայով:
Ուրբաթ օրը, մի շարք ռուսական և արտասահմանյան ընկերություններ մալազիական օդանավի կործանումից հետո հայտարարել էին երրոդ երկրների տարածքով թռչելու որոշման մասին՝ շրջանցելով Ուկրաինայի արևելքը:
Malaysia Airlines-ը շարունակում է կատարել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, որն այժմ անցնում է սև ծովի վրայով, տեղեկացնում է rosbalt.ru-ն: