Facebook-ը ներկայացնում է նոր՝ «Պահպանել» կոճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցն իր օգտատերերին նոր գործիք է առաջարկում: «Պահպանել» կոճակը նախատեսված կլինի հետաձգվող ընթերցանության, նորություններ և տեսանյութեր դիտելու համար:

«Ամեն օր մարդիկ տարբեր տեսակի հետաքրքիր նյութեր են գտնում ցանցում, որոնց ուսումնասիրության համար միշտ չէ որ ժամանակ է լինում: Այսուհետ օգտատերերը կարող են պահպանել նման նյութերը՝ հետագայում դրանց վերադառնալու նպատակով:

«Պահպանել» կոճակը կաշխատի բոլոր կրիչների վրա, որոնք աշխատում են բջջային Android և iOS հիմքերի վրա:

Կոճակը տեղադրվում է «Հավանել» կոճակի հարևանությամբ: Նոր գործիքը հասու կլինի բոլոր օգտատերերին մի քանի օրից. ըստ ИТАР-ТАСС-ի՝ վստահեցնում է Facebook-ը:




Լրահոս