Armenian text to speach

Facebook, Instagram և Messenger հավելվածներում լայնածավալ խափանումներ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook-ում տեղի է ունեցել լայնածավալ գլոբալ խափանում, որն ազդել է հիմնականում հավելվածի և կայքի, ինչպես նաև Facebook Messenger-ի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում  է բրիտանական Independent պարբերականը՝ մանրամասնելով, որ համատարած խափանման պատճառով օգտատերերն ավտոմատ կերպով դուրս են մղվել համակարգից՝ չկարողանալով նորից մուտք գործել։ Այս պահին ծառայությունը վերականգնված է:

Աղբյուրի դիտարկմամբ՝ Meta-ի այլ ծառայություններ, ինչպիսիք են՝ Instagram-ը և WhatsApp-ը, հիմնականում օնլայն ռեժիմում են մնացել, իսկ որոշ պրոդուկտներ, այդ թվում՝ Instagram-ի կայքը, նույնպես ունեցել են նմանատիպ խնդիրներ։

Խնդիրները սկսվել են Խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 6:45-ի սահմաններում և խափանումների մասին հաղորդագրությունները տարածվել են ամբողջ աշխարհում։

 




Լրահոս