Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլայի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, «զինագործների» ղեկավարությունն անդրադարձել է այդ լուրերին՝ նշելով, որ պատրաստ է հրաժարվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններից միայն 19 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Կասորլան «Արսենալ» է տեղափոխվել 2012 թվականին «Մալագայից»: