«Ալ-Ջաիշ»-ը տարեկան 7.5 մլն է առաջարկում Չավիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաթարական «Ալ-Ջաիշ» ակումբը դարձյալ հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիով:

Նշվում է, թե Չավիին 3 տարվա պայմանագիր է առաջարկվել՝ տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձով: Ակումբը դարձյալ սկսել է հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով այն ժամանակ, երբ  հայտնի դարձավ, որ վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա կատալոնական ակումբից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե միայն «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ զրուցելուց հետո է Չավին որոշել մնալ ակումբում: Սակայն նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա, ըստ ամենայնի, կտեղափոխվի «Նյու-Յորք Սիթի»:




Լրահոս